Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024-ին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0․5 մլն դոլարի․ Facebook-ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։
«Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:
Չունի դրա ներուժը:
Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:
Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:
Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:
30 տոկոս ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, ինչը եթե անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:
Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել»,- գրել է փորձագետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



