56 երթուղու ավտոբուսը հետընթաց անելով բախվել է «Chevrolet»-ին, «ՎԱԶ 2107»-ին և «Mercedes Sprinter»-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 56 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Chevrolet», «ՎԱԶ 2107» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաներին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վարորդը ավտոբուսը կայանել է, իջել էր միջից, որպեսզի գնումներ կատարի ու այդ ժամանակ ավտոբուսն ինքնաբերաբար հետ է ընթացել ու բախվել նշված ավտոմեքենաներին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



