Ռուսաստանին գոհացնում է «Վրացական երազանք»-ի գործունեությունը․ Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի կառավարությանը գոհացնում է «Վրացական երազանք»-ի կառավարության գործունեությունը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ մատնանշելով «վրացական կառավարության կայունությունը, որը կարողացավ դիմակայել արտաքին ապակառուցողական ազդեցություններին»։
«Վրացական կառավարությունը կարողացավ դիմակայել ընտրությունների ժամանակ երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ապակառուցողական գործողություններին։ Իհարկե, կառավարության կայունությունը գովելի է. նրանք իսկապես պաշտպանեցին Վրաստանի և վրաց ժողովրդի շահերը»,-ասել է նա։
Մոսկվան բազմիցս իր գոհունակությունն է հայտնել Թբիլիսիին «ինքնիշխանությունը պաշտպանելու», «օտարերկրյա գործակալների» մասին օրենքներ ընդունելու և ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



