Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր անընկալելի և մերժելի հարձակումը մի փոքր այլ կերպ փաթեթավորել, գտնում է կարգալույծ արված նախկին քահանաների: Կամ 1-2 ներկա հոգևորականների (բարեբախտաբար, ոչ ավելի): Պե՞տք է որևէ հակաիշխանական գործչի նկատմամբ հալածանքներ իրականացնել, հայտնվում են իշխանության գրպանում տաքուկ տեղավորված ինչոր «իրավապաշտպաններ»: Գումարած սատելիտ մի քանի «կուսակցություններն» ու անհատները, որոնք պիոներական հայտնի ոգով «միշտ պատրաստ» են:

Օրինակ՝ վերցնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ փաշինյանական իշխանության՝ «գործ սարքելու» վերջին դրսևորումը: Իրականում բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին իշխանության կողմից հալածանքների են ենթարկվում բացառապես այն պատճառով, որ Կաթողիկոսի... եղբայրն ու եղբորորդին են: Ու հետապնդած նպատակին հասնելու համար Փաշինյանն, իհարկե, չի խնայում իր մերձակայքում հայտնված ոչ մեկին, չնայած որոշ դեպքերում նա գուցե ջանք գործադրելու կարիք էլ չունենա. «կամավորականներ» միշտ էլ լինում են: Այս անգամ ևս այդ դերը ստանձնել էր սատելիտ կուսակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Հենց վերջինիս ներկայացուցիչ ու Վաղարշապատի համայնքապետի պաշտոնին հավակնող Հարություն Մկրտչյանն էր բողոքել, թե՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններն իբր խոչընդոտել են իր նախընտրական հավաքը:

Իհարկե, փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ առավել քան ակնհայտ արձանագրված է, որ ոչ մի նման բան չկա: Ստացվում է, որ մարդկանց պարզապես զրպարտել են: Բայց Փաշինյանին ընդամենը պատրվակ էր պետք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական ցածր դրսևորումն ունենալու համար, ու «պատրվակն» ապահովվեց:

Բայց սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Ցավոք, այդպիսի օրինակները քիչ չեն: Իհարկե, շատ բան է չասված մնում, բայց մեկ բան կարելի է հստակ ասել. ցանկացած իշխանություն, ի վերջո, ավարտվում է... Սա պիտի հստակ հասկանան նաև «կամավորականները»: Չնայած գուցե շատ լավ էլ հասկանում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը Իրանի հետ պшտերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. նա ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության (տեսանյութ) Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրՋրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ «Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ) Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանՏեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստ, ստորագրվել է արձանագրություն Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա Սողոմոնյան