Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ անել Ալիևի հետ, երբ նա շարունակում է խանգարել Փաշինյանին, որն ամբողջ ուժով փորձում է համոզել հայ հասարակությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի խաղաղություն, սեր և փոխըմբռնում է հաստատվել։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ ելույթ ունենալով՝ Ալիևը կրկին ցուցադրեց ադրբեջանական «խաղաղասիրության» յուրօրինակ նմուշ. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով… Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ քարտեզները ոչ թե մենք ենք կազմել, այլ ցարական Ռուսաստանը։ Այն նույն ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևել յան Անատոլիայից վերաբնակեցրեց մեր Ղարաբաղյան հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը։ Այսինքն՝ այդ քարտեզները հիմնված են պատմական իրողությունների վրա»։

Պարզապես պատկերացրեք՝ նրանք արդեն հավակնում են Սևանին։ Իսկ նման հայտարարություններ Ալիևը մշտապես է անում։ Ընդ որում, նրա խոսքը դեռ մեղմ է՝ համեմատած թիմակիցների հետ, որոնք նույնիսկ չեն թաքցնում ցեղասպանության կրկնության պատրաստակամությունը։

«Ադրբեջանական Սևանի» մասին հայտարարությունն այնքան լկտի էր, որ նույնիսկ Փաշինյանի մերձավորներն ու կողմնակիցները չկարողացան անտեսել այն։ Առջևում ընտրություններ են, և այդ շրջանում ցանկալի է դուր գալ ընտրողներին։ Իսկ եթե հանկարծ հաջողվի դուր գալ ավելի շատ, քան «խաղաղության դարաշրջանի» պատանդ դարձած Փաշինյանը, որը չի կարող ճիշտ գնահատել իր գործընկեր Ալիևի խոսքերը, ապա՝ ավելի լավ։ Այդպես էլ Ռուբինյանն ու Սիմոնյանը ինչ-որ պոպուլիստական բան «շշնջացին»՝ ի պատասխան Ալիևի, ինչի համար ադրբեջանական պաշտոնյաներն ու մեդիան վիրավորվեցին և սկսեցին հիշեցնել, որ նրանց գործը ադրբեջանական ցանկությունները հայ ժողովրդի համար «փաթեթավորելն» է, ոչ թե «թագավորի» հետ վիճելը։

Սկանդալը հասունացավ, և Ալիևի հայտարարությունները «ադրբեջանական Սևանի» մասին, այնուամենայնիվ, հասան լայն հանրությանը՝ այն հանրությանը, որին Փաշինյանի քարոզչությունը ջանասիրաբար «պաշտպանում» է Ալիևի ագրեսիվ նարատիվներից՝ կերակրելով «անվնաս և բարեկամական» Ադրբեջանի մասին հեքիաթներով։ Սակայն այս անգամ Փաշինյանը այլևս չէր կարող լռության մատնել թեման։

Բայց Փաշինյանը մնում է Փաշինյան և գտավ ելք՝ ինչպես շրջանցել իրավիճակը։ Մինչ այդ նա ասում էր, թե խաղաղության գալուստը չեն կարող ընկալել «վնասված» հայերը։ Այժմ նա սկսեց պնդել, որ խաղաղությունը նոր և անծանոթ միջավայր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Ադրբեջանցիներն էլ են «վնասված», և այդ պատճառով չեն կարող տեսնել խաղաղությունը, նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը։ Այսպիսով, մի խաղաղություն է հաստատվել, որը տեսնում է միայն Փաշինյանը։

Իսկ «վնասված» Ալիևը, որն այդքան սուր տեսողություն չունի, գուցե նորից սկսի կրակել՝ «Գյոյչա լճի» և «ադրբեջանական Իրևանի» որսի դուրս գալով։ Եվ դա էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության, կլինի «խաղաղության դարաշրջանի» շարունակություն՝ պարզապես դժվար ընկալելի երկու վնասված ժողովուրդների համար։

Ալիևը նաև փորձեց «հանգստացնել» հայերին: «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին», քանի որ, ըստ նրա, «ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիր չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ ժողովրդի համար»։

Պատրաստվեք, ասում է, շուտով այդ «խնդիր չստեղծող» մարդիկ կգան՝ սկզբում 300 հազար, հետո՝ ավելի շատ։ Ըստ Ալիևի, XX դարի սկզբին Երևանի բնակչության 80 %-ը ադրբեջանցի էր։ Նրանք կբնակվեն Սևանում («Գյոյչայում»), կզբաղեցնեն «պատմական ադրբեջանական քաղաք» Վարդենիսը («Բասարգեչար»)։ Եվ կզարմացնեն բոլորին իրենց «կրթվածությամբ» և «խաղաղասիրությամբ»։ Իհարկե, եթե չվիճեք և փոխանցեք այն ամենը, ինչ կպահանջվի։

Իսկ եթե չկատարեք «վերադարձած» ադրբեջանցիների բոլոր պահանջները, ապա, ըստ Ալիևի մերձավոր Ազիզ Ալեքպերովի, «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։

Երկրում քայլում էր խաղաղության դարաշրջանը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Ինչ եղանակ սպասել առաջիկայումՎիրուսների ազդեցությունը օրգանիզմի վրա․ այն, ինչ շատերը չեն գիտակցումՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի21-ամյա տղան կլինիկական մահ է ապրել ավտոտնակումԱնցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպես են որոշ մթերքներ «խլում» օրգանիզմիդ երկաթըԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Մարտի 16-ի շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանինԿիրակի օրվա աղոթքՀալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ