Աշխարհի գավաթ․ Հայ շախմատիստները թայ-բրեյքում կպայքարեն երրորդ շրջանի ուղեգրերի համար
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան երկրորդ շրջանի երկրորդ պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը խաղացին ոչ ոքի եւ կմրցեն թայ-բրեյքում։ Առաջին պարտիաներում եւս նրանք խաղացել էին ոչ ոքի։
Շանթ Սարգսյանը մրցում է Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի, Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմիևի, Գաբրիել Սարգսյանը՝ իսրայելցի գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հնդիկ Գոշ Արոնյակի հետ երկրորդ պարտիայում հասավ հաղթանակի եւ դուրս եկավ երրորդ շրջան։
ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սամուել Սեւյանը սինգապուրցի Ջինգայո Տինի հետ դիմակայության երկրորդ պարտիան էլ ավարտեց ոչ ոքի եւ թայ-բրեյքում կխաղա երրորդ փուլի ուղեգրի համար։
Երկրորդ փուլի թայ-բրեյքը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



