Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի Ջուջևանի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը:
Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Ի մասնավորի՝
- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում (պատերի ծեփը թափված է, պատերը ճաքճքված են), եղել են բորբոսասնկեր,
- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի գոլորշու խտացումը, նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
ՍԱՏՄ



