Երեք շաբաթ կամ ավելի տևող հազը կարող է թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել, ըստ Ազգային առողջապահական ծառայության (NHS) փորձագետների: Գիտնականների խոսքերը մեջբերում է The Daily Mirror-ը:
Ինչպես պարզաբանում է հրապարակումը, դեպքերի մեծ մասում հազը կապված է ավելի տարածված պատճառների՝ մրսածության, գրիպի կամ COVID-19-ի հետ, բայց երբեմն այն կարող է վկայել քաղցկեղի զարգացման մասին: Ազգային առողջապահական ծառայության տվյալներով՝ նախազգուշացնող նշաններից են՝ շարունակվող կամ վատթարացող հազը, կրկնվող շնչառական վարակները, հազի ժամանակ արյուն թքելը, ցավ շնչելիս կամ հազալիս, մշտական շնչառության դժվարությունը, հոգնածությունը, ախորժակի կորուստը և անհասկանալի քաշի կորուստը:
Ծառայության կայքում նշվում է, որ թոքերի քաղցկեղի ավելի քիչ տարածված նշաններից են մատների ձևի փոփոխությունները, կուլ տալու դժվարությունը կամ ցավոտությունը, շնչահեղձությունը, խռպոտ ձայնը և դեմքի կամ պարանոցի այտուցը։
Թարգմանությունը՝ Past.am-ի



