Ռուսաստանը կկարողանա բեռներ մատակարարել Հայաստան Ադրբեջանի միջոցով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի միջոցով, երբ տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակվեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շարունակվում են քննարկումները Ռուսաստանի կողմից այդ բեռնափոխադրումները Հայաստանի տարածք ապահովելու կարողության վերաբերյալ։
Նա հավելեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ են վարում երկաթուղու կառուցման շուրջ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։
Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագիր ։ Համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է «Թրամփի երթուղու» բացում, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կվերահսկվի Միացյալ Նահանգների կողմից։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
			
			
			
			
			
				
			
			
			


