Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում․ հնչեցրել են հայհոյանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։
Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները՝ ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։
«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյան
Հետևեք մեզ՝ այստեղ



