Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական աճի մեխանիզմները և «ստեղծարար ոչնչացումը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի տնտեսագիտության Նոբել յան մրցանակը շնորհվել է Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնին և Պիտեր Հաուիթին` տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժերի ըմբռնման գործում հիմնարար ներդրումների և տնտեսական աճը խթանող նորարարությունների վերլուծության համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին գտնում են, որ տնտեսական աճը զուտ ռեսուրսների կուտակում չէ, այլ առաջին հերթին՝ տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության արդյունք: Նրանց աշխատանքները ցույց են տվել, որ աճը կարող է կայուն լինել և անվերջ շարունակվել, եթե առկա են նորարարության համար արդյունավետ պայմաններ։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Ագիոնի և Հաուիթի կողմից «ստեղծարար ոչնչացման» տեսության մշակումը։ Նրանց եզրակացությունն այն է, որ տնտեսական համակարգի աճող փոփոխությունները և արտադրողականության բարձրացումը պահանջում են, որ նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներն ու ընկերությունները մշտապես փոխարինեն հներին, ինչը համարվում է աճի առանցքային և անխուսափելի մեխանիզմ: Շումպետերի՝ դեռ անցած դարի սկզբին ձևակերպած միտքը պարզ, բայց հեղափոխական էր. իրական առաջընթացը պահանջում է ոչ միայն ստեղծում, այլ նաև ոչնչացում։ Հինը պետք է զիջի իր տեղը նորին, որպեսզի շարժումը չկանգնի։ Այդ ոչնչացումը չի նշանակում կորուստ, այլ վերափոխում։ Ագիոնը ու Հաուիթին ցույց տվեցին, որ այս գործընթացը կարելի է հաշվարկել, կանխատեսել և կառավարել՝ որպես աճի կենսական մեխանիզմ։ Նրանք ապացուցեցին, որ աճը դինամիկ համակարգ է՝ անընդհատ փոփոխության մեջ։ Նորարարությունը մղում է մրցակցությանը, մրցակցությունը՝ ոչնչացմանը, իսկ ոչնչացումը՝ նորարարությանը։ Սա փակ շրջան չէ, այլ բաց պարբերաշրջան, որը պահում է զարգացման շարժումը և արդյունավետ ուղղությունը։ Բայց եթե որևէ օղակ դադարում է գործել, համակարգը լճանում է։

Մոկիրի աշխատանքի կարևորությունն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացը կախված է ավելի լայն սոցիալական և ինստիտուցիոնալ միջավայրից: Մոկիրին պատմական վերլուծությունների միջոցով ցույց է տվել, թե որ պայմաններում են հասարակությունները դառնում բաց նոր գիտելիքի և դրա կիրառման նկատմամբ, ինչը կենսական նշանակություն ունի երկարաժամկետ տնտեսական զարգացման համար։ Մոկիրի բացատրությամբ, երկար դարեր մարդկությունը ապրում էր առանց գիտելիքի և փորձի միավորման։ Գիտնականները մտածում էին առանց արտադրելու, իսկ արհեստավորները արտադրում էին առանց հասկանալու։ Միայն այն ժամանակ, երբ տեսական և գործնական աշխարհայացքները և պատկերացումները միացան, սկսվեց իրական առաջընթացը։ Այս միավորումը, որը նա անվանում է «արդյունաբերական լուսավորություն», փոխեց ոչ միայն արտադրությունը, այլև հասարակության մտածողությունը. փոփոխությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես վտանգ, այլ որպես հնարավորություն։

Գիտելիքը, սակայն, ինքնին բավարար չէ։ Այն պահանջում է միջավայր՝ հարցնելու, սխալվելու և փորձարկելու ազատություն։ Մոկիրին դա անվանում է «լուսավորված միջավայր». այն հասարակությունները, որտեղ գիտելիքը պաշտպանված է, իսկ մտածողությունը՝ ազատ, ի վերջո դառնում են զարգացած։

Նշված հեղինակների աշխատանքները հստակ ուղեցույցներ են առաջարկում քաղաքականություն մշակողների համար: Նրանց տեսությունները ցույց են տալիս, որ կառավարությունները պետք է խթանեն մրցակցությունը, պաշտպանեն մտավոր սեփականությունը և ներդրումներ կատարեն կրթության և հետազոտությունների մեջ, այլ ոչ թե պարզապես կենտրոնանան միայն ֆիզիկական կապիտալի կուտակման վրա: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին, ըստ էության, փոխել են տնտեսական աճի մասին մեր պատկերացումները՝ ապացուցելով, որ նորարարությունը դրա շարժիչ ուժն է, և որ այն պահանջում է դինամիկ գործընթաց՝ ստեղծարար ոչնչացում, որն աջակցվում է ճիշտ և արդյունավետ ինստիտուտների կողմից: Նրանք մշակել են հիմնավոր մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նորարարությունները և նոր ապրանքներն ու արտադրական մեթոդները շարունակաբար փոխարինում հնին՝ ստեղծելով առաջընթացի անվերջ պարբերաշրջան, որն էլ հիմք է հանդիսանում կենսամակարդակի բարձրացման համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին հանգել են այն եզրակացության, որ տնտեսական աճը չի կարելի ընդունել որպես կանխատեսելի երևույթ, և ցույց են տալիս, որ մենք պետք է տեղյակ լինենք այն գործոններին և անորոշություններին, որոնք սպառնում են շարունակական աճին, և հակազդենք դրանց: Նրանց աշխատանքն օգնում է տնտեսագետներին և քաղաքականություն մշակողներին՝ ավելի լավ հասկանալ տնտեսական առաջընթացի արմատները:

Մոկիրի, Ագիոնի և Հաուիթի գաղափարները կարևոր ուղենիշ են նաև Հայաստանի համար։ Դրանք ցույց են տալիս, որ իրական առաջընթացը հնարավոր չէ պարզապես նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ ներմուծելով։ Պետք է զարգացնել սեփական նորարարական հմտությունները, ստեղծել գիտելիքի և արտադրության միավորված միջավայր։ «Գիտելիքը չի բաշխվում, այն աճում է, երբ կիսվում է». այս սկզբունքը պետք է դառնա նաև տնտեսական քաղաքականության հիմք։

Մեր երկիրը փոքր շուկա ունի, սահմանափակ բնական ռեսուրսներ, բայց ունի ամենաթանկ պաշարը՝ մարդկային կապիտալ և միտք։ Եթե Հայաստանը կարողանա ձևավորել գիտելիքի և նորարարության վրա հիմնված տնտեսություն, այն կդառնա ոչ թե հետևորդ, այլ նախաձեռնող։ Այս առումով պետք է ներդրում անել ոչ միայն բարձրագույն կրթության, այլև գործնական գիտելիքի փոխանցման մեջ՝ ապահովելով գիտության և բիզնեսի համագործակցություն։ Պետք է ապահովվի «ստեղծարար ոչնչացման» կառավարմամբ սոցիալական հավասարակշռություն։ Նորարարությունը միշտ առաջացնում է հաղթողներ և պարտվողներ։ Նոր տեխնոլոգիաները կարող են դուրս մղել հին մասնագիտությունները, և այդ փոփոխությունները չպետք է ընկալվեն որպես աղետ։ Պետությունը պետք է ստեղծի վերապատրաստման և սոցիալական ապահովության համակարգեր, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել փոփոխություններին։ Այս գաղափարները ձևավորում են քաղաքականության մի նոր հայեցակարգ, որտեղ տնտեսական աճը ոչ թե պարզապես արդյունք է, այլ գործընթաց՝ հիմնված գիտելիքի շրջանառության, ստեղծարարության և սոցիալական հավասարակշռության վրա։ Ներկայում Հայաստանում նորարարական միջավայրի զարգացմանը խանգարում են պետական կառավարման ճկունության պակասը, գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը և տեխնոլոգիական քաղաքականության բացակայությունը։ Ընդ որում, ստեղծարար ոչնչացումը պահանջում է ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային վերափոխում՝ պետական և մասնավոր հատվածներում մտածողության ազատականացում և ճկունություն, սխալվելու նկատմամբ հանդուրժողականություն և համագործակցության հոգեբանություն։ Այս համատեքստում Հայաստանը պետք է ունենա երեք հիմնական քաղաքական ուղղություն. առաջինը՝ նորարարությանն ուղղված պետական ռազմավարություն, որը կապում է գիտությունը և արտադրությունը, երկրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում՝ կրթության և տեխնոլոգիական վերապատրաստման միջոցով, և երրորդը՝ միջազգային արտաքին արդյունավետ հարաբերություններ՝ գիտելիքի և փորձի ազատ փոխանակման պայմաններում։ Այս ամենը միասին կարող է Հայաստանը դարձնել փոքր, բայց բարձր մտավոր հենք ունեցող նորարարական տնտեսություն՝ հիմնված ստեղծարար մտքի, տեխնոլոգիական ճկունության և հասարակական վստահության վրա։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ