Հայրը 3-ամյա Տիգրանին խեղդամաh է արել մյուս երեխայի աչքի առաջ. ի՞նչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում, Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց, հոկտեմբերի 27-ից, որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Այսօր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկին։
«Երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,– ասաց ՆԳ նախարարը։
Նախարարը նշեց, որ թեման կոմունիկացվել է տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի այդ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվեն։
MediaHub-ին Ջիլ գյուղի բնակիչներից պատմեցին, որ այդ հատվածում, որտեղ հայտնաբերել են երեխային, բազմաթիվ անգամ որոնողական աշխատանքներ են իրականացվել։
«Փրկարարները, ոստիկաններն ու սովորական մարդիկ այդ հատվածում բազմաթիվ անգամ նայել են, անցել ենք, ես էլ եմ նայել, ոչինչ չկար»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Ջիլ գյուղի բնակիչը։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներն անհանգստացած են. ֆեյսբուքյան գրառումներից MediaHub-ը տեղեկացավ, որ շատ օգտատերեր որոնում էին այդ դաշտամիջյան հատվածում, որտեղ երեխային ի վերջո գտան։
MediaHub-ը հետամուտ կլինի, և կդիմի Միասնական սոցիալական ծառայությանը հասկանալու՝ այդ ընտանքի երեխաների ապագան, ինչպե՞ս է լինելու:
Հետևեք մեզ՝ այստեղ



