Հայկական դրոշի նշանակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը՝ եռագույն դրոշը, հպարտության և ինքնության խորհրդանիշ է յուրաքանչյուր հայի համար։ Այն ընդունվել է 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, և հաստատվել է որպես անկախ Հայաստանի պետական դրոշ 1990 թվականին։
Դրոշը բաղկացած է երեք հորիզոնական գծերից՝ կարմիր, կապույտ և նարնջագույն։
-
Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի ազատության պայքարը, հեղված արյունը և հայրենիքի պաշտպանությունը։
-
Կապույտը արտահայտում է խաղաղ երկինքն ու ժողովրդի կամքը՝ ապրել խաղաղ հայրենիքում։
-
Նարնջագույնը խորհրդանիշն է հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի, աշխատանքի և բեղուն բնավորության։
Հայկական եռագույնը ոչ միայն պետական խորհրդանիշ է, այլև միավորող նշան՝ աշխարհի բոլոր հայերի համար՝ հիշեցնելով անցյալի պայքարը, ներկայի արժանապատվությունը և ապագայի հավատը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



