Իրանը վերականգնելու է իր վնասված միջուկային օբյեկտները. Մասուդ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ատոմային էներգիայի կազմակերպություն այցի ընթացքում, հայտարարել է, որ երկիրը վերականգնելու է այն միջուկային օբյեկտներն ու կայանները, որոնք վնասվել են իսրայելական և ամերիկյան ուժերի կողմից, հաղորդում է Mehr-ը։
«Միջուկային շինությունների կամ կայանների ոչնչացումը մեզ չի կանգնեցնի․ մենք վերականգնվելու ենք՝ դառնալով ավելի ուժեղ և վճռական, քան երբևէ», — ասել է Փեզեշքիանը՝ այցելելով իրանցի միջուկային գիտնականների նվաճումների ցուցահանդեսը։
Նախագահը նաև հանդիպել է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարգանքի տուրք մատուցել 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և իրանցի միջուկային գիտնականների հիշատակին՝ նրանց աշխատանքը բնութագրելով որպես «գիտական ջիհադ և ազնիվ ծառայություն ազգին»։
Փեզեշքիանը նշել է, որ իրանցի գիտնականների նկատմամբ թշնամանքի և սպանությունների պատճառը Իրանի գիտատեխնիկական անկախության նկատմամբ մեծ տերությունների անհանգստությունն է։
Նա ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ միջուկային զենքի ստեղծումը իր օրակարգում չկա, և որ համաշխարհային տերությունները լավ տեղեկացված են այդ փաստի մասին։
«Այնուամենայնիվ, — ասել է նա, — նրանք օգտագործում են այդ կեղծ պնդումը որպես պատրվակ՝ խոչընդոտելու Իրանի առաջընթացին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



