Թրամփը հանձնարարել է նախապատրաստել Նիգերիայի վրա hարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է պատրաստվել հնարավոր ռազմական գործողությունների Նիգերիայում, եթե Արևմտյան Աֆրիկայի այդ երկիրը չկարողանա կանխել քրիստոնյաների սպանությունները։ Այս մասին Թրամփը գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ամբողջ օգնությունն ու աջակցությունը և, հնարավոր է, զենքը ձեռքին ներխուժի այդ հիմա արդեն խայտառակված երկիր՝ սարսափելի վայրագություններ անող իսլամիստ ահաբեկիչներին լիովին ոչնչացնելու համար», - գրել է նա։
Թրամփը նշել է, որ լավ կլինի Նիգերիայի կառավարությունը շտապի։
ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իր գերատեսչությունը սկսել է պատրաստվել Նիգերիայում հնարավոր ռազմական գործողություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



