Այս գիշեր էլ խաղաղ չի եղել. ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական 164 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 164 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 32-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 26-ը՝ Ղրիմի Հանրապետությունում, 20-ը՝ Բրյանսկի մարզում, 9-ական ԱԹՍ ոչնչացվել է Վոլգոգրադի, Ռոստովի և Օրյոլի մարզերում, 6-ը՝ Լիպեցկի մարզում, 5-ը՝ Վորոնեժի մարզում, 2-ական ԱԹՍ խոցվել է Բելգորոդի, Կուրսկի և Տուլայի մարզերում, 39 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքի և երեք ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրային տարածքի վրա», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



