Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. այրվել է «Nissan Sentra»-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, տեխսպասարկման կետի սեփականատեր Ռաֆիկ Թովմասյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



