Պակիստանը մասամբ վերաբացել է Աֆղանստանի հետ սահմանային անցակետը՝ փախստականների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանը շաբաթ օրը մասնակիորեն բացել է Աֆղանստանի հետ սահմանային Թորխհամ անցակետը՝ հազարավոր աֆղան փախստականների տուն վերադառնալու հնարավորություն տալու համար, հաղորդում է Associated Press-ը։
Պահպանվում են անդրսահմանային տեղաշարժի բոլոր մյուս տեսակների, այդ թվում՝ առևտրի սահմանափակումները։
Պակիստանը հոկտեմբերի 12-ի արյունալի բախումներից հետո փակել է Աֆղանստանի հետ բոլոր սահմանային անցակետերը, որոնց ընթացքում, երկու կողմերի պնդմամբ, տասնյակ զինծառայողներ են զոհվել։
Աշխատանքի վերսկսումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանը և Աֆղանստանը համաձայնել են պահպանել հրադադարի ռեժիմը՝ Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ գրեթե մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո, որոնք ուղղված են եղել տարածաշրջանում ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտի կանխարգելմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



