Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եղբորս՝ «ես ծառայում եմ, որ դու աշխատես» ձևակերպումն ինձ համար ուղենիշ է դարձել». սերժանտ Ազատ Սուքիասյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Կովսականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատն իմ մանկության անբաժան խաղընկերն ու ընկերն է եղել։ Կյանքում էլ եղբայրս իմ ընկերն էր և է։ Չեմ ուզում անցյալով խոսել իր մասին։ Հետաքրքիր մանկություն ենք ունեցել։ Բակային տարբեր խաղերից մինչև ինտելեկտուալ խաղեր, ես ամենուր իր խաղընկերն եմ եղել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մերին՝ Ազատի քույրը։ Եղբորը Մերին հավասարակշռված և ուրախ է նկարագրում, շեշտում է նաև նրա խելացի լինելը։

Ազատը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է։ «Ակնալիճ գյուղում պապիկի տուն ունեինք։ Մեր մանկությունը հավասարապես անցել է և՛ Մեծամորում, և՛ Ակնալիճում։ Սովորել ենք Ակնալիճի միջնակարգ դպրոցում։ Բոլոր առարկաները հավասարապես սովորում էր»։ Այնուհետև Ազատն ուսումը շարունակում է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում։ «Արդեն ընդունելությունն ավարտվել էր վարժարանում, բայց առաջարկեցինք ստուգել իր գիտելիքները։ Հարցեր տվեցին ֆիզիկայից, քիմիայից և մյուս առարկաներից, բացառությամբ օտար լեզվի, որովհետև օտար լեզվի ուսուցիչ չէինք ունեցել դպրոցում և առարկան չէինք ուսումնասիրել։ Նա բոլոր հարցերին պատասխանեց, իր գիտելիքների շնորհիվ, որպես բացառություն, ընդունվեց վարժարան և այն ավարտեց բարձր առաջադիմությամբ»։

Մերին պատմում է՝ իրենց ընտանիքում շատ զինվորականներ են եղել։ «Մեր գենի մեջ դա կա, անգամ մի շրջան ես էի ուզում դառնալ զինվորական։ Մայրիկս էլ մանկավարժ է, մեր ընտանիքում շատ արժևորվել է հայրենիքը։ Ազատը որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բայց անարդարության պատճառով չստացվեց։ Եղբայրս ասաց. «Կգնամ բանակ, կգամ, հետո մի բան կանեմ»։ Ծառայությունից վերադառնալուց հետո մոտ երկու տարի մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի, վերադարձավ՝ Հայաստանում լավ է, էլ ոչ մի տեղ չեմ գնա։ Հետո արդեն 2012 թվականից պայմանագրային ծառայության անցավ Էջմիածնի Քիմիական զորամասում»։

Ազատը Չինաստանում և Ռուսաստանում մասնակցել է «Համաբանակային խաղերին»։ Քույրիկն ասում է՝ հետո արդեն ծառայակից ընկերներն են պատմում, որ բոլորն Ազատին որպես թարգմանիչ էին ճանաչում։ «Եղբայրս շատ վարժ ռուսերեն է խոսել, և խաղերին մասնակցում էր՝ որպես լրագրող-թարգմանիչ։ Հրաշալի տիրապետում էր նաև մայրենի լեզվին, գրագետ տեքստեր էր կազմում»։ Ծառայության ընթացքում Ազատը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Բնականաբար, անմիջապես զանգեցի Ազատին, ասաց, որ աշխատավայրում է։ Ես իրեն զանգահարում էի, եթե չէր պատասխանում կամ անջատում էր, ուրեմն գիտեի, որ հարմար պահ չէ։ Բայց ընթացքում պարտադիր հետ էր զանգահարում, գիտեր՝ հակառակ դեպքում ուղղակի չեմ քնելու։ Շատ գաղտնապահ էր, ամենաիսկական զինվորական։ Ինձ չի ասել, թե երբ է մեկնել մարտի դաշտ, որտեղ է եղել։ Այդ ընթացքում էլ մայրիկս Ռուսաստանում էր՝ քույրիկիս մոտ։ Ազատի խոսքերն ուղղակի փոխանցում էի մայրիկին։ Մեկ անգամ իրեն խնդրեցի՝ մայրիկի հետ թեկուզ մեկ րոպե խոսիր, որովհետև իմ ասածներին չի հավատում, այսքան զոհեր ու վիրավորներ կան։ Գիտեի, որ զորամասից իրենց տարել են Կապան, թե ուր է տեղափոխվել այնտեղից, դա արդեն չգիտեի։ Երբ այլ տեղերից ինֆորմացիա ունենալու պարագայում զանգահարում էի իրեն ու հարցնում, թե ինչու ինձ չի ասում՝ որտեղ է, Ազատն արձագանքում էր. «Դրանով ինչ է փոխվելու, հանգիստ ապրիր քո համար»։ Եթե ես այլ մարդկանցից տեղեկություն չստանայի, նա ինձ այդպես էլ չէր ասելու, թե որտեղ է։ Զինվորական էր՝ զուսպ, հավասարակշռված, լռակյաց, իր գործին տիրապետող։ Երբ ժամանակ առ ժամանակ իրեն ասում էինք ծառայությունից դուրս արի, արձագանքում էր. «Ես ծառայում եմ, որ դու հանգիստ աշխատես»։ Հիմա եմ հասկանում, թե ինչ նկատի ուներ»։

Վերջին անգամ Ազատը քույրիկին է նամակ գրել։ «Շատ ուշ ժամի ենք խոսել։ Հոկտեմբերի 21-ի գիշերն էր գրել. «Քո՛ւր, անջատում եմ հեռախոսը, կարող է ապահով չլինել, ես քեզ անպայման կզանգեմ»։ Ես մինչև հիմա իր «անպայմանին» եմ սպասում»։

Հոկտեմբերի 21-ին է զոհվել Ազատը՝ Կովսականում։ «Այդ տարածքում գրեթե մարդ չի եղել, թե ինչու են տղաներին տարել այդտեղ, ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Շատ այլ հարցերի պատասխան ևս չունենք։ Այդ պատճառով ընտանիքներով հավաքվեցինք և հրամանատարներին դատի տվեցինք։ Այնտեղ, որտեղ տղաներին տարել էին, իրենք այնտեղ ընդհանրապես չպետք է լինեին։ Այն, որ նրանք Քիմիական զորամասից էին, արդեն հուշում էր, թե ինչ գործողությունների պետք է մասնակցեն, որտեղ լինեն։ Հատուկ պատրաստված զինվորականներ էին, բայց իրենք մարտի էին բռնվել թշնամու հետ»։ Դատական նիստերը մինչ օրս շարունակվում են։ Արդարության ակնկալիք ունեն տղաների հարազատները։ Հարցերը շատ են, պատասխանները՝ ոչ լիարժեք, կցկտուր, իրար հակասող։

Ազատի տուն «վերադարձը» երկար է տևել։ Փնտրտուքների, նույնականացման, ընտանիքին փոխանցման ժամանակահատվածը տևել է վեց ամիս։ Ազատի հուղարկավորությունը 2021 թվականի ապրիլի 19-ին էր։ «Մենք իրեն չենք տեսել, շատ դժվար է ընդունել այս իրականությունը։ Բայց մյուս կողմից՝ հետազոտության արդյունքում ունենք նույնականացում։ Ուղղակի հոգու խորքում ունես հույս, որ հանդիպելու ես իրեն, այլ հարց է, թե երբ ու որտեղ է լինելու այդ հանդիպումը»։

Ապրելու ուժի մասին։ «Մայրիկիս մեկ բան եմ խնդրել՝ մա՛մ, ես էլ եմ քո երեխան։ Թող Ազատի մայրիկն Ազատի համար լացի, իսկ Մերիի համար Մերիի մայրիկն ապրի։ Եղբայրս ամուր մարդ էր։ Չէր սիրում մարդու տրտնջացող տեսակը։ Ես հիմա չեմ անի մի բան, ինչի համար նա կամաչեր կամ գլուխը կկախեր։ Իրենից հետո ես օգնության ձեռք մեկնեցի և՛ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, և՛ մանկավարժներին։ Ես դա անում եմ, քանի որ ինքն այդպես էր անում։ Դրա մեջ եմ գտել իմ ուժը։ Իմ ձեռքբերումները նվիրում եմ իմ եղբոր հիշատակին։ Իր՝ «ես ծառայում եմ, որ դու աշխատես» ձևակերպումն ինձ համար ուղենիշ է դարձել։ Մենք նման էինք իրար աշխատանքի նկատմամբ մեր պատասխանատվությամբ ու նվիրումով»։

Ազատի զոհվելուց հետո է ընտանիքը նրա դարակում գտնում որդու ստեղծագործությունները։ «Ընտանիքի անդամներին, հայրենիքին նվիրված ստեղծագործություններ ունի։ Դրանք հիմա աչքի լույսի պես պահում-պահպանում ենք»։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Ազատ Սուքիասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակնալիճ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին