Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։ Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։

Պետք է պարզապես գործել հետևողականորեն։ Նախ՝ անընդունելի գաղափարը բերվում է քննարկման դաշտ («Մեզ մոտ խոսքի ազատություն է, ինչո՞ւ չխոսենք մարդակերության մասին»), ապա կատարվում է հասկացությունների փոխարինում («Ոչ թե մարդակերություն, այլ անտրոպոֆագիա»), և ապա՝ ապաքրեականացում (ստեղծվում են նախադեպեր, երբ մարդակերությունը չի պատժվում)։ Հետո ստեղծվում է հասարակական քննարկման պատրանք (ներկայացվում են «մարդակերության կողմնակիցներ», որոնք վիճում են ընդդիմախոսների հետ, և հայտարարվում է, որ հասարակությունը բաժանվել է այս հարցում)։ Այնուհետև իրականացվում է PR-արշավ՝ մարդակերության դրական կերպարի ձևավորման ուղղությամբ, և վերջապես՝ հասարակական գիտակցության մեջ ներմուծվում է նոր դոգմա՝ «մարդակերությունը արգելելն արգելված է»։ Ծանոթ երևույթ է, չէ՞։

Ո՞վ էր դեռ գարնանը հավատալու նրան, ինչ տեղի է ունենում Եկեղեցու հետ այսօր։ Հոգևորականների զանգվածային ձերբակալություններ, ուժայինների կողմից տաճարների գրավում, Էջմիածնի գրոհ, անպատկերացնելի, անպարկեշտ հայհոյանքներ Եկեղեցու հասցեին՝ պետության ղեկավարների և իշխանական լրատվամիջոցների կողմից, ֆանտասմագորիկ ներկայացում՝ Ասատրյանի մատուցած «պատարագը»՝ ոստիկանությամբ լցված տաճարում, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներով՝ որպես սպասավորներ, և պաշտոնյաներով՝ որպես հավատացյալներ։ Պատարագ, որի ժամանակ սրբապղծությունից դժգոհներին անմիջապես դուրս են բերում՝ բերանը փակելով։

Ո՞վ էր հավատալու, որ Ասատրյանը կփոխի Հովհաննավանքի դռների փականները, իսկ ոստիկանությունը կհսկի, որ տաճարի հավատացյալները նրան չխանգարեն։ Այսօր մենք սարսափով տեսնում ենք, որ պատրաստ ենք նման լուրերին։ Ստացվում է՝ պատրաստ ենք նաև սրացմա՞նը։ Մեր Եկեղեցու քրեականացմա՞նը։ Հոգևորականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի՞ն։ Ամենասուրբի ոչնչացմա՞նը։

Այո, հասարակությունը դեռ դիմադրում է։ Ժողովուրդը մնում է իր Եկեղեցու կողքին և չի աջակցում սրբապղծությանը, հոգևորականները չեն գնում Ասատրյանի ճանապարհով։ Բայց Փաշինյանի կողմից Եկեղեցին քանդելու ուղղությամբ արդեն շատ բան է արվել։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ հարձակումներն արդեն ապաքրեականացված են։ Ոչ միայն վիրավորանքներն ու զրպարտությունները, այլև Եկեղեցու նկատմամբ ֆիզիկական հարձակումներն այլևս չեն պատժվում օրենքով, այլ հակառակը՝ աջակցվում են պետական մարմինների կողմից։ Օրինակ՝ տաճարի շենքի գրավումը կարգալույծի կողմից՝ ուժայինների օգնությամբ։

Եվ ամենակարևորը՝ արդեն թույլատրելի է դարձել քննարկում Եկեղեցու լեգիտիմության և այն նոր կառույցով՝ կառավարությանը ենթակա մարմնով փոխարինելու հնարավորության շուրջ։ Իսկ այնտեղ, որտեղ քննարկում կա, ենթադրվում է երկու ճամբար։ Պարզվեց՝ կարգալույծ Ասատրյանն «այլ ճամբարի» անձնավորումն է։ Թեև այդ «ճամբարում» նա մենակ է և այլևս հոգևորական չէ, Փաշինյանի PR ծառայությունն ամեն դեպքում արդեն կառչելու բան ունի։

Բայց նույնիսկ «Օվերտոնի պատուհանի» միջոցով հասարակության վրա ազդեցության դեպքում հնարավոր է դիմակայել մանիպուլյացիաներին։ Պետք է պարզապես խուսափել սադրիչների հետ քննարկումներից (քանի որ նրանց նպատակը հենց ձեզ քննարկման մեջ ներքաշելն է՝ հասարակական քննարկման պատրանք ստեղծելով), արգելափակել նրանց հետ շփումը։ Գործել այնպես, ինչպես Եկեղեցին վարվեց Ասատրյանի դեպքում՝ առանց բանավեճի, պարզապես անտեսել, եթե մարդն ինքն է որոշել, որ Եկեղեցու հետ այլևս ճանապարհ չունի։ Թող վիճի ինքն իր հետ։

Բացի այդ, կարևոր է մնալ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ։ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին» հավատացյալներ չունի, նա հազիվ կարողացավ հավաքել մի խումբ՝ մեկ գրավված տաճարը լցնելու համար, եթե գրավի ևս մի քանիսը, ստիպված կլինի այդ խմբին հերթով տեղափոխել բոլոր տաճարներով։

Օվերտոնը՝ Օվերտոն, բայց Փաշինյանը ո՛չ հիպնոզացնող է, ո՛չ էլ խարիզմատիկ և չի կարող կախարդել հայ ժողովրդին ու ներշնչել իր գաղափարները, եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ են փորձում անել իր հետ։ Իսկ փորձում են անել հայտնի բան՝ խլել հայերի ազգային ինքնությունը, որպեսզի չհակառակվեն թյուրքական ազդեցության աճին։

Չի կարելի մոռանալ՝ մարդակերությունն անընդունելի է, արյունապղծությունն անընդունելի է, մանկապղծությունն անընդունելի է, սրբապղծությունն անընդունելի է, Եկեղեցու պղծումն անընդունելի է։ Եվ եթե ձեզ առաջարկեն այսպես կամ այնպես քննարկել այս թեմաները, պարզապես շրջվեք։ Թող այդ թեմաները քննարկեն միայն Փաշինյանի ֆեյքերը։

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ