Ավելի ամրանանք հավատքի մեջ ու հույսով լցվենք փորձությունների ճանապարհին․ Արագածոտնի թեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ» (Կողոս. 4.2)
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն: Հ
այտնում են թեմի մամուլի ծառայությունից․«Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։Ժամերգության ընթացքում իր գոտեպնդող խոսքն հավատացյալների ուղղելով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վագեն քահանա Հովհաննիսյանն հորդորեց, որ ավելի ամրանան հավատքի և սիրո մեջ ու հույսով լցվեն փորձությունները հաղթահարելու ճանապարհին:Ժամերգության ավարտին հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում»։
Հետևեք մեզ՝ այստեղ



