Ճամբարակ - Վահան ճանապարհին «BMW»-ն բախվել է ձիուն. ձիավարը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ձիուն, որի վրա ձիավարն է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիավարը տեղեափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ ձին տեղում սատկել է։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և ձիավարի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձիավարին Ճամբարակի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ



