Ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Ն.Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:
Կայսա Օլոնգրենը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



