Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուներից ակնկալում է համակարգային փոփոխությունների պատրաստակամություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին կընտրի` հաշվի առնելով թեկնածուների ներկայացրած ծրագրային դրույթները: Լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նկատեց, որ հաջորդ ՄԻՊ-ից ակնկալում է ոլորտում համակարգային փոփոխությունների տեսլական: «Քանի դեռ իրենց ծրագրերը չեն ներկայացրել թեկնածուները, դժվար է գնահատել` ով շանս ունի, ով չունի: Կլինի բաց քննարկում, պայքարն Ազգային ժողովում կծավալվի: Երեք թեկնածուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին պաշտպանների աշխատանքները, կատարած սխալները, մոտեցումները, որպեսզի դրանք ուղղեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ ՄԻՊ-ի իր նախընտրելի թեկնածուն հանրային սեկտորից է, ով առաջադրված չէ: «Իմ թեկնածուն Արտակ Կիրակոսյանն է «Քաղաքացիական հասարակության զարգացման ինստիտուտ»-ի նախագահը: Իմ կարծիքով` նա այն մարդն է, ով ունի համակարգային մոտեցման տեսլական: Իր բոլոր կապերով, մոտեցումներով, միջազգային կապերով, նվիրվածությամբ, կարող էր օգտակար լինել»,-ավելացրեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե ինչու հենց «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին չառաջադրեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` Թևան Պողոսյանը նկատեց. «Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը, դա պետք է լիներ ինքնառաջադրում, այս դեպքում համաձայնություն է եղել, որ այլ մարդիկ դա անեն, զուտ տեխնիկական հարց է»:

Փետրվարի 9-ին, երբ լրանում էր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ՄԻՊ թեկնածուների առաջադրման ժամկետը, խմբակցությունները երեք թեկնածու են առաջադրել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը առաջարկել է Արմեն Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` Զարուհի Փոստանջյանի, իսկ ԲՀԿ-ն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը` Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ