Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գարիկս հանգիստ էր, խելացի, շուտ կողմնորոշվող, համարձակ». Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ, խելացի երեխա էր։ Ընկերների ընտրության հարցում անգամ փոքր տարիքում շատ ուշադիր էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գարիկի մայրիկը։

Գարիկը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ձյուդոյի, շախմատի, նաև դարձել է սկաուտական խմբի անդամ։ «Լինում էր, որ մի քանի օրով ճամբարների էին գնում, արշավների մասնակցում»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ չի կարող առանձնացնել մի առարկա, որը որդին առանձնապես շատ է սիրել։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆրանսիական քոլեջ, որտեղ ուսումը համատեղել է և հմտացել իր ընտրած մասնագիտության՝ խոհարարության մեջ։ «Ես, հայրիկը, հորեղբայրը համեղ ենք պատրաստում։ Հիմա էլ արդեն քույրիկն է շատ համեղ պատրաստում։ Կարծես թե այդ հմտությունը փոխանցվել է մեր ընտանիքում»։ Գարիկն ավարտում է քոլեջը, մեկնում ծառայության, հետո բանակում ծառայելու ընթացքում արձակուրդ գալիս և գնում իր դիպլոմի հետևից։ «Շատ ուրախ էր այդ օրը։ Իր դիպլոմը տվեց մեզ ու գնաց»։

2019 թվականի հուլիսի 1-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Հայկազովի զորամասում։ «Շատ հպարտ էր, որ պետք է ծառայի։ Ինքնուրույն գնաց զինկոմիսարիատ, չէր ուզում մեզ ծանրաբեռնել, բոլոր հարցերն ինքն էր լուծում։ Մենք էլ շատ հանգիստ էինք։ Նախքան մեկնելը ԴՕՍԱՖՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ, մեքենաների հանդեպ էլ հետաքրքրություն ուներ։ Նույն կերպ սիրով էլ ծառայեց։ Զանգահարում էր. «Մա՛մ, կրակայինով բարձր միավորներ ստացա, առաջինն էի»։ Ծառայության ընթացքում իրեն նաև նոր մեքենա էին վստահել։ Քննություններ էր հանձնել, արդյունքում Գարիկին էին վստահել այն։ Ամեն հարցում շուտ կողմնորոշվում էր, ռիսկով էր։ Դրա համար ընկերներն իրեն ունիվերսալ զինվոր են կոչել։ Ասում են՝ ամեն ինչից գլուխ էր հանում։ Պատմում են. «Երբ դիտակետ էինք բարձրանում, լազերից հարվածների ժամանակ նա էր հաշվարկներ անում, մեզ հայտնում հեռավորությունը, և այդ ուղղությամբ կրակում էինք»։ Մաթեմատիկայից լավ էր։ Նաև սիրում էր ինքնակրթվել, դա իր համար շատ կարևոր էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զրուցել ենք իր հետ պատերազմի օրերին։ Երբ անհանգստացած հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամեն ինչ լավ է, ուտելիք ունի, հագուստ ունի։ Երեք-չորս օրը մեկ զանգում էր. «Հրադադար են տվել, տեսնենք, թե ինչ կլինի»։ Այնքան էինք ուրախանում այդ պահերին։ Հոկտեմբերի 14-ին զանգեց ինձ։ Ընկերներից մեկի անունը տվեց, նա սպա էր, ասաց. «Մա՛մ, կարող է ավելի ուշ զանգեմ, իրեն կզանգեք նորություններ իմանալու համար»։ Ու մեզ չասաց, որ խումբ է բարձրացնելու դիտակետ։ Միայն նշեց, որ ուշ է զանգելու. «Մա՛մ, այնքան տարածք եմ անցնում, որ կարողանամ ձեզ զանգել, եթե ուշ զանգեմ, չանհանգստանաք»։ Հոկտեմբերի 15-ին այդ խումբը պետք է դիտակետ բարձրացներ։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ այն նշանառության տակ է եղել։ Մարդիկ կային, որոնք ասում էին՝ այդ դիտակետը հանգիստ է եղել»։

Մատաղիսում է զոհվել Գարիկը հոկտեմբերի 17-ին։ «Իրենց զորավարժությունները միշտ Ակնայում (Աղդամ) են եղել։ Այնտեղ պետք է լինեին։ Բայց հաշվի առնելով, որ արդեն զոհերը շատ են եղել, իրենք առաջադրանք պիտի կատարեին այդ հատվածում»։

Գարիկի զոհվելուց հետո նրա գլխարկը և այլ անձնական իրերն իր գեներալն է փոխանցել տղայի քրոջ ամուսնուն։ Հետո արդեն ընտանիքը շատ մանրամասներ է պարզել։ «Գեներալը չէր կարողացել մեր տուն գալ։ Փեսայիս ասել էր, որ Գարիկին շատ է սիրել, որ իրեն հանդիպած ամենահամարձակ վարորդն է եղել։ Պատմել է՝ ծառայության ժամանակ հատուկ տեղ կար, որտեղ պետք է տղաները քննություններ հանձնեին։ Այդ դիրք երբեք մեքենա չի բարձրացել։ Զինվորներին իջեցրել են ներքևում, իրենք ոտքով բարձրացել են։ Գարիկը մոտեցել է գեներալին ու ասել՝ թույլ տվեք զինվորներին միանգամից բարձրացնեմ այդ դիրքը։ Արդյունքում գեներալը մեքենայից իջեցրել է զինվորներին, նստել Գարիկի կողքին, որ իրեն բարձրացնի այդ դիրքը։ Գեներալը պատմել է. «Դրանից հետո թույլ տվեցի, որ իջնի և երկու անգամ զինվորներին վերև բարձրացնի։ Ամենահամարձակ վարորդն էր։ Շատ արագ էր կողմնորոշվում»։ Նույն կերպ Գարիկն իրեն դրսևորել է նաև պատերազմի օրերին։ Ուրիշի փոխարեն, վստահաբար, նույն համարձակությամբ, խմբին տեղափոխել է դիտակետ։ ԱԹՍ-ն է հարվածել մեքենային, նա փախցրել է այն, մի զինվոր ընկել է մեքենայից, կոտրվածքներով իրեն տեղափոխել էին հոսպիտալ։ Նա էլ է մեզ շատ մանրամասներ պատմել։ Այդ խմբի մեջ հիմնականում հրամանատարներ են եղել։ Ենթադրում ենք՝ իմացել են, որ մեքենայի մեջ հրամանատարներ են, դրա համար են թիրախավորել։ Այնպես են հարվածել մեքենային, որ որևէ մեկը ողջ չմնա։ Հողի տակ են մնացել տղաները, ավելի շատ դրանից են խեղդվել»։ Թշնամին երկու օր այդ հատվածը նշանառության տակ է պահել, որ որևէ մեկը չկարողանա մոտենալ, դուրս բերել տղաներին։ «Միայն գիշերով են կարողացել խումբ կազմել և տղաների մարմինները դուրս բերել հողի տակից»։

Հարազատները տեսել են Գարիկին, ճանաչել նրան։ «Տղաներին օգնության մի քանի մեքենա է գնացել։ Երկու մեքենաներին թշնամին հարվածել է։ Օգնության է գնացել նաև այն սպան, ում մասին ձեզ պատմեցի, որ մտերմացել էր Գարիկիս հետ։ Նրա մեքենայի անվադողը վնասվել էր, մեքենայից դուրս էր եկել, կապ տվել, որ խնդիր ունի։ Այդ ժամանակ իր մեքենային էլ են թիրախավորել, հարվածը նրան մի կողմ է գցել։ Նա ողջ է մնացել։ Մեր ընդհանուր ծանոթի միջոցով իմացանք, որ վիրավոր է, Երևան են տեղափոխել։ Իր միջոցով էինք կարողանում Գարիկի հետ կապ հաստատել։ Դա արդեն հոկտեմբերի 20, 21-ն էր։ Ուշքի գալուց հետո իրեն հարցնում են Գարիկի մասին։ Հեռախոսահամար է տալիս, որ զանգեն, գտնեն տղայիս։ Զանգահարել էին, ասել էին, որ Գարիկը զոհվել է, փնտրեք իրեն։ Մեզ ոչինչ չէին ասում։ Մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան փեսաներս Գարիկին գտնում են Մուրացանում այն պահին, երբ նրա մարմինը տեղավորելիս են լինում սառնարանում, քանի որ այդ պահին հարազատներ չէին գտնվել։ Այնտեղ ասել էին՝ այսօր պետք է տղային վերցնեք։ Նույն օրը նրա հոգեհանգիստն էր, հոկտեմբերի 23-ին՝ հուղարկավորությունը»։

Հիմա սփոփանք է դարձել այն, որ Գարիկը հասցրել է արձակուրդ գալ։ Սփոփանք են մնացել նրա հետ անցկացրած օրերն ու հիշողությունները։ «Ինձ համար նա միշտ երեխա էր, բայց բանակում շատ էր հասունացել։ Միշտ մի դրվագ եմ հիշում մեր զրույցներից։ Իրեն ասում էի՝ այսինչ բանը պետք է անել, արձագանքում էր՝ մա՛մ, չի լինի։ Իսկ իմ պատասխանն էր՝ փորձե՞լ ես, որ ասում ես՝ չի լինի։ Ծառայում էր, զանգեց. «Մա՛մ, մեքենայով գնացել էինք ջուր բերելու, մեծ տակառ էր, ինչ-որ տեղ դիպավ, ճաքեց»։ Տղաներն ասել էին՝ բա ի՞նչ պիտի անենք, Գարիկն արձագանքել էր՝ տղե՛րք, եկեք սարքենք։ Պատասխանել էին՝ չի լինի։ «Եկեք փորձենք, հետո ասենք չի լինի»։ Եվ ասաց՝ մա՛մ, չստացվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու քրոջ փոքր եղբայրն է Գարիկս, նրանց սիրելին։ Աղջիկներս ամուսնացած են, հինգ թոռ ունեմ, նրանք դարձան մեր ապրելու ուժը։ Մեծ թոռնիկներս շարադրություն են գրում իրենց քեռու մասին, բնականաբար, պարզ հիշողություններ ունեն նրա մասին։ Մեր ընտանիքը դարձավ մեր ապրելու ուժը։ 2020 թվականից հետո ամեն կիրակի երկու աղջիկներս իրենց երեխաների հետ մեր տանն են։ Մեր տունը լցվում է երեխաների ճիչով ու ժպիտներով։ Իսկ հետո միասին գնում ենք Գարիկին այցի»։

Հ. Գ. - Գարիկ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Զորավար Անդրանիկ» մեդալներով։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով