Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը մնում է ժամանակակից աշխարհակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե մնացել է որպես ուղղակի տարածաշրջանային հակամարտություն, այլ վերածվել է համաշխարհային քաղաքականության առանցքային նյարդային հանգույցի։ Այսօր արդեն պատերազմն իր բնույթով դարձել է ոչ միայն տարածքային կամ ռազմավարական պայքար, այլև քաղաքական կամքի, միջազգային հեղինակության և աշխարհաքաղաքական հավասարակշռության հարց։

Հոկտեմբերի վերջին նախատեսված բուդապեշտյան հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունը հույս էր կապում՝ որպես հնարավոր դիվանագիտական շրջադարձի կետ, չեղարկվեց։ Համենայնդեպս, մոտ ապագայում ռեալ չի համարվում այդ հանդիպման անցկացումը։ Սա ինչ-որ տեսանկյունից խաղաղության հեռանկարին ուղղված խորհրդանշական հարված է։ Բուդապեշտում սպասվում էր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, Հունգարիայի մայրաքաղաք պետք է ժամաներ նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ու այս նախաձեռնությունը դիտվում էր որպես պատմական հնարավորություն՝ գոնե քննարկելու Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները, սակայն, ինչպես տեսնում ենք, այս սպասումը չիրականացավ։ Սպիտակ տունը հաստատեց, որ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են՝ հղում անելով կողմերի «բավարար պատրաստակամության բացակայությանը»։ Թրամփի բնորոշմամբ, «չարժե ժամանակ կորցնել մի բան քննարկելով, որի շուրջ կողմերը դեռ պատրաստ չեն իրական զիջումների»։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի պատրաստվում ներքաշվել այնպիսի բանակցությունների մեջ, որտեղ հնարավոր արդյունքը սահմանափակված է ձևականությամբ։

Բուդապեշտի հանդիպման տապալումը, սակայն, ունի ավելի խոր ենթատեքստ։ Դեռ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Մոսկվան սկսել էր ցույց տալ զսպված վերաբերմունք՝ հայտարարելով, թե «հանդիպման հստակ ժամկետներ երբեք չեն եղել», իսկ դիվանագիտական գործընթացը «չպետք է դիտարկվի որպես արագ լուծման ճանապարհ»։ Լավրովի մեկնաբանություններում հնչեց գլխավոր միտքը՝ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, քանի դեռ լուծված չեն այն հիմնարար խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են պատերազմի։ Այդ խնդիրների շարքում առանցքային է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքը և ոչ միջուկային պետության իրավական ամրագրումը։ Մոսկվայի այս դիրքորոշումն, ըստ էության, վերածվել է դիվանագիտական պատի, որը արգելափակում է ցանկացած իրական առաջընթաց։

Միաժամանակ, Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Թրամփի ղեկավարությամբ, փոփոխության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ հանդես է գալիս գործարքային տրամաբանությամբ, այս անգամ էլ փորձեց հարցին մոտենալ գործնական տեսանկյունից։ Նա, ըստ ամերիկյան աղբյուրների, անգամ քննարկել է Դոնբասի հարցը որպես «տարածքային փոխզիջման օրինակ», ինչը, սակայն, առաջացրել է մեծ անորոշություն։ Թեև Թրամփը երբեք բացահայտ չի ասել, որ Դոնբասը պետք է «տրվի Ռուսաստանին», բայց այն փաստը, որ այդ թեման բարձրացվել է Պուտինի հետ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում, իսկ հաջորդ օրը նա ընդունել է Զելենսկուն Սպիտակ տանը, վկայում է, որ ԱՄՆ-ն փորձում է վերադասավորել իր մոտեցումները։ Զելենսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, այդ հանդիպման ժամանակ հստակ ընդգծել է, որ «Ուկրաինան չի սկսել այս պատերազմը և չի կարող լինել այն կանգնեցնողը»։ Այս միտքը դարձավ ուկրաինական պետական դիրքորոշման խորհրդանիշ՝ մերժելով ցանկացած պարտադրող «խաղաղություն»։

Այս համատեքստում Բուդապեշտի հանդիպման չեղարկումը Կիևում ընդունվեց ոչ թե որպես հիասթափություն, այլ որպես սպասելի իրադարձություն։ Վերլուծաբանների մեծ մասը շեշտում է, որ դիվանագիտական գործընթացի վերագործարկումը այժմ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր կլիներ Ուկրաինայի համար՝ սպառնալով ներքին համախմբվածությանը և արտաքին աջակցության շարունակականությանը։

Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության շրջանակում նույնպես նկատվում է որոշակի հիասթափություն, բայց ոչ անակնկալ։ Բրյուսելում հասկանում են, որ առանց Ռուսաստանի քաղաքական կամքի, իսկ այժմ նաև Չինաստանի ոչ պաշտոնական միջամտության, ցանկացած բանակցային հարթակ դատապարտված է ձախողման։ Պատերազմի շարունակությունը նաև վերաձևում է գլոբալ քաղաքական հարաբերությունները։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վստահության բացակայությունը, Եվրոպայի աճող հոգնածությունը, Չինաստանի «չեզոք, բայց ազդեցիկ» դիրքավորումը և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները ստեղծում են խիստ անկայուն համաշխարհային մթնոլորտ։ Ռուսաստանի համար Ուկրաինան դարձել է ոչ միայն ռազմավարական գոտի, այլև ռուսական ինքնության վերաիմաստավորման տարածք, իսկ Թրամփի համար՝ արտաքին քաղաքական հաշվարկների գործիք, որով նա փորձում է վերականգնել ամերիկյան գերիշխանության վերահսկելի պատկերը։

Եվ համաշխարհային ուժերի բախման դաշտում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե սուբյեկտ, այլ հաճախ որպես օբյեկտ, որը դեռ որոշակի ազդեցություն ունի տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատերազմի գինը, սակայն, ամեն օր վճարվում է հենց այս երկրի ու նրա բնակիչների հաշվին՝ ավերված քաղաքներով, անհետ կորած զինվորների և հազարավոր անօթևան քաղաքացիների ճակատագրերով։ Թրամփը կարող է կոչ անել կողմերին մտածել, Պուտինը՝ շարունակել իր «պատմական առաքելությունը», իսկ Եվրոպան՝ պատրաստել նոր պատժամիջոցային փաթեթներ, բայց իրականությունն այն է, որ ուկրաինական հողում ամեն շաբաթ կորսվում են հազարավոր կյանքեր։

Սա պատերազմ է, որը վաղուց դուրս է եկել դասական ռազմական տրամաբանությունից և վերածվել գոյաբանական պայքարի՝ պետությունների, հասարակությունների, իսկ ավելի լայն իմաստով՝ արժեքային համակարգերի միջև։ Այս իրավիճակում Բուդապեշտի չեղարկված հանդիպումը դառնում է ոչ թե վերջակետ, այլ խորհրդանշական հիշեցում այն մասին, որ խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ