«Նրանից հետո ես շուրջ մի տարի ոչինչ չեմ արել, խուսափում էի դուրս գալ». Աշոտ Համբարձումյանը՝ կնոջ՝ Լալա Մնացականյանի մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես ու Լալան մի քանի անգամ հեռացանք իրարից, հետո նորից մոտեցանք և ամուսնացանք:
Նա շատ բուռն բնավորություն ուներ և շատ էմոցիոնալ ռեակցիաներ էր տալիս ամեն ինչին:
Նրանից հետո ես շուրջ մի տարի ոչինչ չեմ արել, շնորհակալ եմ բոլորին ովքեր օգնեցին ինձ ու կողքիս եղան այս ընթացքում: Ես խուսափում էի դուրս գալուց: Տիեզերքն ինձ այնպիսի մարդիկ ուղարկեց, որ կարողանամ հաղթահարել: Սկզբում շատ դժվար էր, բայց սկսեցի զբաղվել սպորտով, բավականին շատ բան փոխեց, շատ բան փոխեցին նաև թոռնիկներս:
Մի անգամ թոռնիկներս մոտեցան, ասացին՝ պապիկ գիտե՞ս Լալան մահացել է: Ես նրանց հետևյալ կերպ բացատրեցի, որ գալիս է մի պահ, երբ մարդիկ գնում են մի ուրիշ տեղ, հետո մենք պիտի գնանք ու միանանք նրանց»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով Լալա Մնացականյանի կորստի մասին, պատմել է նկարիչ Աշոտ Համբարձումյանը՝ դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինը:
Հետևեք մեզ՝ այստեղ



