Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2025 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն ամփոփեց աշխարհի առաջնության արդյունքները:
«Ես իմ ցատկը կատարել եմ ամենալավ ձևով: Իմ արդյունքից գոհ են մարզիչները, ես էլ եմ գոհ իմ կատարած աշխատանքից: Առավելագույնն եմ արել: Ես ինքս համաձայն եմ աշխարհի առաջնության արծաթե մեդալի հետ: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկին զիջեցի չնչին տարբերությամբ: Ուրախ եմ աշխարհի առաջնության այս արծաթե մեդալի համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



