Կյանից հեռացել է «Մադրիդի Ռեալի» նախկին դարպասապահը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
64 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Խոսե Մանուել Օչոտորենան։ Այս մասին հայտնում է մադրիդյան գրանդի մամուլի ծառայությունը։
Օչոտորենան «Ռեալում» հանդես է եկել 1982-ից 1988 թվականներին։ Այդ ընթացքում նա մադրիդցիների կազմում նվաճել է Իսպանիայի առաջնության երեք գավաթ, ՈւԵՖԱ-ի գավաթը և Իսպանիայի լիգայի գավաթը։
««Ռեալ Մադրիդը» ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, թիմակիցներին և բոլոր սիրելիներին, ինչպես նաև բոլոր այն թիմերին, որոնցում նա խաղացել է, -ասվում է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ։
«Վալենսիան» և «Լիվերպուլը», որտեղ Օչոտորենան աշխատել է խաղային կարիերան ավարտելուց հետո, նույնպես ցավակցություն են հայտնել։ «Ռեալից» բացի, դարպասապահը խաղացել է «Տեներիֆեում», «Լոգրոնյեսում» և «Ռասինգ Սանտանդերում»։
Հետևեք մեզ՝ այստեղ



