Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատժի Վինիսիուս Ժունիորին՝ «Բարսելոնայի» դեմ խաղում նրա ցուցաբերած վարքագծի համար
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատժի թիմի 25-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) փոխարինման ժամանակ նրա ցուցաբերած վարքագծի համար, հայտնում է Cadena Ser-ը, գրում է ArmSport.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը կարծում է, որ սա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի և խաղացողի միջև քննարկման հարց է։ Բոլոր որոշումները կկայացնի հենց Ալոնսոն։
Հանդիպման 72-րդ րոպեին իր փոխարինման մասին իմանալուց հետո բրազիլացին բուռն կերպով է արձագանքել, ապա, չթաքցնելով զայրույթն ու դժգոհությունը, ուղիղ գնացել է հանդերձարան։ Հենց այնտեղ էլ, ըստ աղբյուրների, նա հայտարարել է ակումբից հեռանալու մտադրության մասին։
«Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ Վինիսիուսը հետևություններ կանի այս միջադեպից և կխուսափի նման վարքից ապագայում։ Ակումբում ցանկանում են, որ բրազիլացին օրինակ ծառայի մյուսների համար, քանի որ նա թիմի ավագներից մեկն է։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 13 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



