5 ժամից ավելի է` Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառներում որոնում են 3-ամյա տղային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 5 ժամից ավելի է՝ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ամբողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Այս մասին գրում է Գագիկ Շամշյանը։
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Ծափաթաղ են ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Հիշեցնենք, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



