Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ:
Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու և հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։
Ամրագրումը ձևակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք և ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը, այցելության ամսաթիվն ու ժամը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա անհատական կոդ, որն այցելության օրը պետք է մուտքագրել ընտրված մասնաճյուղի տերմինալ:
Առցանց հերթագրման համակարգը Յունիբանկի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված թվային վերափոխման ռազմավարության մի մասն է։ Յունիբանկը շարունակելու է զարգացնել թվային լուծումները՝ հաճախորդների սպասարկման համար ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ:



