Վերջին 3 օրերին 60 ցուցարար է ձերբակալվել Թբիլիսիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին երեք օրերի ընթացքում Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար, այս տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք խախտել են հանրահավաքների և ցույցերի անցկացման կանոնները։ Չնայած պարեկային ոստիկանության կողմից անօրինական գործողություններից զերծ մնալու բազմիցս կոչերին՝ ցուցարարները փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությունը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել ցուցարարներին զերծ մնալ անօրինական գործողություններից։
Հիշեցնենք, որ հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները Վրաստանում խստացվել են հոկտեմբերի 17-ից։ Ցույցի ժամանակ ճանապարհը անօրինական կերպով փակելը պատժվում է 15-օրյա վարչական կալանքով։
Հետևեք մեզ՝ այստեղ



