Մարգարիտա Գասպարյանը St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում
ՍՊՈՐՏՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող WTA Premier կատեգորիայի St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում Մարգարիտա Գասպարյանը հաղթել է սերբ թենիսիտուհի Բոյանա Յովանովսկիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկ ժամից քիչ պակաս տեւած խաղում գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը: Սերբ թենիսիստուհին զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 86-րդ հորիզոնականը, իսկ Գասպարյանը՝ 43-րդն է:
Մրցաշարի երկրորդ փուլում Գասպարյանը մրցելու է առավել բարդ մրցակցի հետ: Նրա հակառակորդը վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչն է լինելու: Վերջինս մրցաշարին մասնակցում է 4-րդ համարով եւ առաջին փուլում հանդես չի եկել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



