Ասում են` ինֆարկտ է. Մարմարիկում մահացել է ամիսներ առաջ խեղդված փոքրիկ Տիգրանի հայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզի՝ Մարմարիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց ամիսներ առաջ Մարմարիկում խեղդված 2-ամյա Տիգրան Պետրոսյանի հոր՝ Նորայր Պետրոսյանի մահվան լուրը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ ինքը դեպքի մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում, և հավելեց, որ հստակ հանգամանքները հայտնի կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո։
«Դեպքը գիշերն է եղել, ասում են՝ ինֆարկտ է ստացել»,- նշեց Քարամյանը։
Նա չմանրամասնեց, թե որտեղ է մահացել Նորայր Պետրոսյանը՝ կրկնելով, որ իր տրամադրության տակ այդքան տեղեկատվություն կա։
Հիշեցնենք՝ 2025 թվականի մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2-ամյա Տիգրան Պետրոսյանը, որի մարմինը հայտնաբերվեց միայն 20 օր անց՝ Մարմարիկ գետում։
Հետևեք մեզ՝ այստեղ



