Գիշերը կրակոցներ են հնչել Դավթաշենում․ մեկ անձ uպանվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ի տեղեկություններով՝ գիշերը կրակոցներ են հնչել Դավթաշենում, որի հետևանքով սպանվել է մեկ անձ։ Ի պատասխան ArmLur.am-ի հարցմանը՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ կատարված հանցագործությունը բացահայտվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



