Խոշոր վթար՝ Երևանում, «Infinity»-ն բախվել է «Mazda»-ին, ապա պարեկային ծառայության մեքենային, վիրավnր կա․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Infinity», «Mazda» և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները վթարի մեջ հայտնված պարեկներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի ենթադրյալ մեղավորը «Infinity»-ի վարորդն է եղել, ով նախ բախվել է «Mazda»-ին, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պարեկային ավտոմեքենային։
Հետևեք մեզ՝ այստեղ



