Թուրքիան առաջարկում է հարթակ տրամադրել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան առաջարկում է հարթակ տրամադրել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար՝ հավատալով, որ երկխոսությունը օգտակար է ուկրաինական հակամարտության ավարտի համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այստեղ ևս մեկ անգամ ցուցադրվեց Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը մեր աշխարհայացքում։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։ Ափսոս է, որ Բուդապեշտում հանդիպումը չկայացավ։ Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս պատերազմը դադարեցնելու համար։ Մենք սկզբից ի վեր պաշտպանել ենք դա, աշխատել ենք դրա ուղղությամբ և հայտարարել արդար խաղաղության հնարավորության մասին», - ասել է Էրդողանը ինքնաթիռում լրագրողներին՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ, և այն երկիրն է, որը արժանացել է երկուսի վստահությանը, որն իրենց առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին:
«Մենք մտադիր ենք այս իրավիճակն օգտագործել մարդկության բարօրության համար», - ասել է Էրդողանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



