Կարլ Լագերֆելդն զգեստներ կկարի օպերայի երգիչների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերային երգիչների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, դիզայները կոստյումներ կստեղծի Փարիզի Բաստիլի օպերայի Brahms-SchՓnberg Quartet ներկայացման համար:
Լագերֆելդը խոստացել Է զգեստների դիզայնը կատարել Վիեննական սեցեսիոնի ոգով: Իր ծրագրի այլ մանրամասներ նա առայժմ չի հայտնել: Առաջնախաղը նախատեսված Է հուլիսի սկզբին:
Կարլ Լագերֆելդը գերմանացի մոդելագործ եւ լուսանկարիչ Է: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական առեւտրանիշը, համագործակցել Է Chloռ, Krizia, Charles Jourdan եւ Fendi ապրանքանիշերի հետ, 1983 թվականին դարձել Է Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



