FAO-ն հորդորել Է խուսափել Զիկա վիրուսի տարածողների դեմ քիմիկատների համատարած օգտագործումից
ՔԱՂԱՔԱԿԱՆՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) փետրվարի 9-ին հորդորել Է Զիկա վիրուսի բռնկում գրանցած երկրներին՝ հնարավորինս ձեռնպահ մնալ մոծակների թրթուրների միջատազերծումից, որոնք վիրուսի գլխավոր տարածողներն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
FAO-ն ընդգծում Է, որ Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարի համար կարելի Է ձեռնարկել ավելի պարզ եւ անվտանգ միջոցներ. ազատվել լճացած ջրից, որտեղ ապրում են միջատների թրթուրները: Մասնավորապես, կազմակերպությունը համաճարակով բռնված շրջանների բնակիչներին կոչ Է անում չորացնել արհեստական լճակները եւ անարտահոս ջրավազանները, ինչպես նաեւ անասնապահական տնտեսություններում կանոնավոր կերպով մաքրել ջրի կոնտեյներները:
«Այն դեպքում, եթե ինտենսիվ միջատազերծումն իրոք անհրաժեշտ Է, ապա FAO-ն հորդորում Է այն կատարել մեծ զգուշությամբ՝՝մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ վարակումից սննդային շղթան պաշտպանելու համար»,- լրագրողներին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:



