Շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր եկան և իրենց զորակցության խոսքն ուղղեցին ինձ ու իմ ընտանիքին․ Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Ինչպես գիտեք, 96 տարեկան հասակում հայրս բռնեց հավերժի ճամփան։ Նա ապրեց երկար, արժանապատիվ, սիրով, խոհեմությամբ ու ուժով լեցուն կյանք։
Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը։
Սրտանց շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության և ջերմության համար։ Շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր եկան և իրենց զորակցության խոսքն ուղղեցին ինձ ու իմ ընտանիքին։
Շնորհակալ եմ Հայաստանից, Սփյուռքից ու արտերկրից ստացած հազարավոր զանգերի ու ցավակցությունների համար։
Հավատացեք, Ձեր սերը և ներկայությունը օգնում են հաղթահարել կորստի այս ցավը։
Աստված պահապա՛ն բոլորին․․․
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



