Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորը շոուներն են. իշխանություններին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի քաղաքացիները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրության քննարկման տիրույթում այսօր այնպիսի թեմաներ են, որոնք վերաբերում են Եկեղեցու և ընդդիմադիրների, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ ճնշումներին։ Ու ինչքան խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի մեծ ուժով են լծվում բռնաճնշումների իրականացմանը։ Նրանք իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, քանի որ առաջիկա ընտրություններում որևէ արդյունքի հասնելու որևէ շանս չունեն, ու միակ հենարանը մնացել են իրավապահ կառույցները:

Ու «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» կուսակցության համար կարևորը տեղի ունեցողի շուրջ թատերական ներկայացումներ բեմադրելն ու աժիոտաժ ստեղծելն է։ Իսկ մինչ իրենք նման հարցերով են զբաղված, մի շարք հրատապ խնդիրներ ուղղակի այնքան են սրվում, որ սպառնալիք են դարձել ողջ հանրության կամ էլ հասարակության որոշակի հատվածի համար։ Օրինակ՝ երկրում հանցավորության դեմ պայքարի հարցն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Պատկերավոր ասած՝ գրեթե չկա մի օր, որ մամուլում հրապարակումներ չլինեն հանցավոր գործողությունների, ի մասնավորի՝ վեճերի, ծեծկռտուքների ու սպանությունների մասին։

Մյուս կողմից՝ մինչ իշխանությունները հանրության աչքին թոզ են փչում իրենց «խաղաղության օրակարգով», արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենահրատապ հարցերն ուղղակի բարձիթողի վիճակում են։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար միշտ եղել են առաջնային ու պետք է լինեն առաջնային, քանի որ դա առաջին հերթին մեր շահերից է բխում։ Բայց իրավիճակը փոխվել է, և նույնիսկ այն պարագայում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես փոխկապակցված է Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանի համար ձեռք են բերել երկրորդական նշանակություն։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձում են հենց «Ռուսաստանը՝ տարածաշրջանից դուրս» աստառի ներքո զարգացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ։

Գնալով ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, իսկ դրա արդյունքում պարբերաբար խնդիրներ են ծագում՝ առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասով։ Ընդ որում, հաճախ խոսքը ոչ թե քաղաքական բովանդակության կամ «աստառի» մասին է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների անկարողության կամ անտարբերության: Օրինակ՝ Հայաստանից արտահանողները անընդհատ տարբեր խոչընդոտների են բախվում՝ ռուսական շուկա մուտք գործելու հետ կապված։ Դրա արդյունքում հայկական կողմը մեծ վնասներ է կրում։ Մինչև շատ մեծ բողոք չի բարձրանում, իշխանությունները տեղից չեն շարժվում, չեն փորձում ռուսական կողմի հետ համատեղ լուծումներ գտնել։ Հերթական թեման էլ առնչվում է Ռուսաստանի նոր միգրացիոն կանոնին, որը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայ բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։ Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետը հաճախ փակվում է եղանակային կամ վարչական պատճառներով, ինչ կազմում է նրանց օրերի զգալի մասը: Նոր կանոնը խաթարում է նրանց աշխատանքի պլանը, քանի որ յուրաքանչյուր վերադառնալուց հետո նրանք պետք է երեք ամիս սպասեն՝ նորից մուտք գործելու համար, ինչը վնաս է բերում բեռնափոխադրող ընկերություններին: Բայց մինչև վարորդները կտրուկ գործողությունների չդիմեն, իշխանությունները կմնան «ուղտի ականջում քնած»։ Դրա համար էլ հայ բեռնափոխադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հասնի ժամկետի երկարաձգման՝ օրինակ՝ մինչև 180 օր, ինչպես արված է Ղազախստանի վարորդների դեպքում։ Ի վերջո, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով բանակցություններ են վարվում: Այսինքն, մարդիկ իրենց կաբինետներում նստած ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, բայց սպասվող կամ առկա խնդիրներին գուցե տեղյակ էլ չեն ու տեղից չեն շարժվում, մինչև, ասենք, բողոքողները չեն փակում միջպետական ճանապարհները: Եվ դա՝ այն դեպքում, որ ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է քննարկումների ու լուծումների:

Բայց միայն Ռուսաստան ուղղությամբ չէ, որ խնդիրներ կան։ Վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները մի շարք գործնական և վարչական խնդիրների են բախվում՝ կապված Վրաստանի կողմից նոր սահմանային և լիցենզավորման կարգավորումների ներդրման հետ։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորմամբ՝ առևտրային ուղևորափոխադրողները պարտավոր են լրացնել հատուկ էլեկտրոնային հսկիչ ձևաթուղթ, որը պետք է ներկայացվի սահմանը հատելիս։ Այդ ձևաթղթում նշվում են բոլոր ուղևորների տվյալները։ Սակայն վարորդներն ու ընկերությունները հաճախ բողոքում են ձևաթղթի լրացման բարդությունից, ինտերնետային հասանելիության բացակայությունից և տեխնիկական խնդիրներից։ Տպագրված ձևաթղթերի բացակայության կամ սխալ լրացման դեպքում մեքենաները սահմանում ուշացումներ են ունենում։ Հոկտեմբերից արդեն Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը սկսել է զանգվածաբար տուգանել Հայաստանի փոխադրող ընկերություններին՝ 5000 լարիի չափով (մոտ 750000 դրամ)՝ առանց լիցենզիայի միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Վրացական կողմը պնդում է, որ բոլոր փոխադրողները պետք է ունենան գործող միջազգային լիցենզիա, մինչդեռ Հայաստանում 8 տեղանոց մեքենաների համար նման լիցենզիա երբևէ չի պահանջվել։ Սա առաջացրել է իրավական հակասություններ և դժգոհություն հայկական կողմի վարորդների շրջանում։

Բացի վարչական բարդություններից, փոխադրողները մատնանշում են նաև գործնական դժվարություններ. եթե մեքենան ճանապարհին խափանվի, այլ փոխադրամիջոց օգտագործելու հնարավորություն գրեթե չկա՝ ձևաթղթերի պատճառով։ Վարորդները նշում են, որ ձևաթղթերի լրացման գործընթացը ժամանակատար է, ինչը խանգարում է նրանց հանգստին և կարող է վտանգել երթևեկության անվտանգությունը։

Հիմա դեպի Վրաստան ուղևորափոխադրումների խնդրի լուծումը ևս պետության մակարդակով ուշադրություն է պահանջում, բայց իշխանությունները զբաղված են շոուներ բեմադրելով ու սեփական բարեկեցությունն ապահովելու գործով։ Նրանց ինչ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվում: Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է: Չնայած, հանուն արդարության, դա էլ, որպես կանոն, որակ չի ունենում։ Բայց դե տոտալ անորակության, ձախողումների, կործանարար ընթացքի պարագայում անորակ ասֆալտն ինչ է, որ զարմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա