ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը պարտավոր է ապահովել պաղեստինյան բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ օգնության մատակարարումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։
Միջազգային դատարանը հոկտեմբերի 22-ին խորհրդատվական կարծիք է հրապարակել Իսրայելի՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության վերաբերյալ պարտավորությունների մասին։
«Իսրայելը պարտավոր է բավարարել տեղի բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ նրանց կերակրելու համար անհրաժեշտ պարագաներն ապահովել», - դատարանի նիստում ասել է Իվասավան։
Նրա խոսքով՝ այս առումով պարտավորությունները սահմանված են Ժնևի չորրորդ կոնվենցիայի 55-րդ և 56-րդ հոդվածներում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































