Զանգեզուրի միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կլրացնեն միմյանց. թուրք փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արըլըգ-Դիլուջու երկաթուղին, որի հիմնաքարը դրվել է օգոստոսին, կդառնա Զանգեզուրի միջանցքի կարևոր մասը։ Դրա մասին Թբիլիսիի մետաքսի ճանապարհի 5-րդ ֆորումի «Միջին միջանցք. հուսալիությունից մինչև արդյունավետություն» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օսման Բոյրազը ։
Ըստ նրա՝ Զանգեզուրի միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միմյանց այլընտրանք չեն լինի, այլ կլրացնեն միմյանց։
Փոխնախարարը նշել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Միջին միջանցքի ներուժը լիարժեքորեն իրացնելու համար։
Բոյրազը հավելել է նաև, որ թվայնացման և մեկ պատուհանի համակարգի ներդրումը երթուղին կդարձնի ավելի գրավիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ



