Վստահ ասում եմ` ՀՀ ԶՈւ-ն ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունի ու դա պետք է ոչ թե պшտերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար․ Աբրահամյան
ԲԼՈԳՎստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:
Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:
Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,-գրել է Աբրահամյանը։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



