«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածքի պատճառով բաց կթողնի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» հետ հանդիպումները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել «Խետաֆեի» դեմ հանգստյան օրերին կայացած խաղում։ Ավստրիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է սրունքի մկանի ձգում, ինչը նրան դուրս կթողնի խաղադաշտից մոտ մեկ շաբաթ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Ըստ The Athletic-ի, Ալաբան, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել թիմին «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպումներում։
Այս կորուստը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի համար, քանի որ «Ռեալի» պաշտպանական գիծն արդեն տուժում է վնասվածքներից։
«Խետաֆեի» դեմ խաղում բացակայել են նաև Դանի Կարվախալը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ֆերլան Մենդին, Անտոնիո Ռուդիգերը և Դին Հոյսենը։ Բարեբախտաբար, Հոյսենը, Տրենտը և Կարվախալը մոտ են վերականգնմանը և շուտով կվերադառնան թիմ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































