Transfermarkt-ը թարմացրել է աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների վարկանիշային աղյուսակը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները հրապարակել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պահպանել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը։ 18-ամյա խաղացողի արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Երկրորդ տեղը կիսում են երեք ֆուտբոլիստներ՝ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ») և Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի»)։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Լավագույն տասնյակում են նաև Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ», 150 միլիոն եվրո), Ջամալ Մուսիալան («Բավարիա», 140 միլիոն եվրո), Պեդրին («Բարսելոնա», 140 միլիոն եվրո), Բուկայո Սակա («Արսենալ», 140 միլիոն եվրո), Ալեքսանդր Իսակը և Ֆլորիան Վիրցը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ», համապատասխանաբար 140 և 130 միլիոն եվրո)։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































