Պոպշոյը Միրզոյանին է ներկայացրել Մոլդովայում ընտրությունների փորձառությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































