Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատությունը՝ որպես համակարգային խնդիր. հատվածականությունը հարց չի լուծելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղքատությունն աշխարհում շարունակում է մնալ ամենահրատապ և բազմաշերտ սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկը, որի խորքային պատճառներն ու հետևանքները խիստ փոխկապակցված են գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, քաղաքական որոշումների, հասարակական անհավասարության աճի և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Չնայած միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության ջանքերին, աղքատությունն արմատախիլ անելը կամ նվազագույնի հասցնելը դեռևս չիրականացած երազանք է մնում։

Համաշխարհային զարգացումները, տնտեսական գլոբալիզացիան և առևտրային նոր կապերի ստեղծումը բազմաթիվ երկրներում հանգեցրել են տնտեսական աճի որոշակի ցուցանիշների բարելավման, սակայն այդ աճը շատ հաճախ անհավասարաչափ է բաշխվում տարբեր սոցիալական խմբերի և տարածաշրջանների միջև՝ խորացնելով արդեն իսկ առկա անհավասարությունը և նպաստելով աղքատության նոր ալիքների առաջացմանը։ Աղքատության կառուցվածքային պատճառները բազմաբնույթ են. այստեղ համադրվում են կրթության և առողջապահության մատչելիության սահմանափակումները, աշխատանքային շուկայի անկայունությունն ու ոչ ֆորմալ հատվածի գերակայությունը, տնտեսական զարգացման ոչ հավասարաչափ տարածվածությունը, պետական քաղաքականությունների թերությունները և կոռուպցիայի բարձր մակարդակը։

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը որդեգրել է տարբեր մոտեցումներ՝ փորձելով պայքարել աղքատության դեմ, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելով սոցիալապես խոցելի խմբերին, իրականացնելով կրթական և առողջապահական բարեփոխումներ, քայլեր կատարելով տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խթանելով ներդրումները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը կատարելագործելով։ Բայց, չնայած այսպիսի միջոցառումների իրականացմանը, աղքատության դեմ պայքարը հաճախ բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, ռազմական բախումները, բնական աղետները, համավարակները, ինչպես նաև արժեքային համակարգի և կառավարման մշակույթի խնդիրները։

Հայաստանը, լինելով հետխորհրդային տարածքի փոքր երկիր, վերջին տասնամյակներին անցել է բարդ սոցիալ-տնտեսական վերափոխումների ճանապարհով։ Սակայն այդ փոփոխությունները, ցավոք, չեն հանգեցրել աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության համատարած կամ գոնե համաչափ բարձրացմանը։ Ընդհակառակը, բնակչության մի զգալի հատվածը շարունակում է մնալ աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության եզրին։ Պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները փաստում են, որ Հայաստանում աղքատության մակարդակը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,5-2 տոկոսի սահմաններում։ Եթե աղքատության մակարդակին վերաբերող գնահատականներում որոշ դրական փոփոխություններ էլ կան, ապա դրանք աննշան են։ Մյուս կողմից էլ՝ ներկայացվող թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ դեպքերում հաշվառման մեթոդաբանությունը չի ներառում ոչ ֆորմալ եկամուտները, կամ էլ թաքցնում է որոշ խմբերի իրական կենսամակարդակը։

Հայաստանի աղքատության խնդիրը կրկին սրվել է վերջին տարիներին՝ պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամերով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայով, արցախահայության բռնագաղթով, կորոնավիրուսային համավարակով և դրան հետևած տնտեսական ցնցումներով։ Դե, գումարած փաշինյանական իշխանության տոտալ ձախողումներն ու բացարձակ ապաշնորհությունը բոլոր ոլորտներում:

Հիշենք, որ համավարակի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր կրճատվեցին, փոքր և միջին բիզնեսները կանգնեցին կամ փակվեցին, իսկ պետական աջակցությունը հաճախ անբավարար էր՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։ Համավարակը բազմաթիվ մարդկանց մղեց դեպի աղքատության ճիրաններ։ Իսկ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների արդյունքում հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց ունեցվածքը, տունն ու տեղը՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում ու մնալով տրամադրվող շատ քիչ աջակցության հույսին, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար բավարար աշխատատեղեր չկան, ուր մնաց, որ իրենք կարողանային արժանապատիվ աշխատանք գտնել։ Աշխատավարձերի և կենսաթոշակների չափը, որը հանդիսանում է բնակչության զգալի մասի եկամտի հիմնական աղբյուրը, վերջին տարիներին կա՛մ չի ավելացել, կա՛մ էլ, եթե ավելացել է, պարզապես չնչին չափով, որը ներկայիս գնաճի պայմաններում որևէ տեղաշարժ ապահովել չի կարող։ Սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները աճում են աննախադեպ տեմպերով. որոշ ապրանքների գներն ավելացել են 20-30, նույնիսկ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Գնաճի այս տեմպերը հատկապես ծանր հարված են հասցնում սոցիալապես առավել խոցելի խմբերին՝ թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և գյուղաբնակներին, որոնց եկամուտները չեն համապատասխանում կյանքի նվազագույն պահանջներին։

Բացի այդ, Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։

Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։

Կրթության և առողջապահության համակարգերում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես նպաստում են աղքատության վերարտադրմանը։ Չնայած պետական մակարդակով իրականացվող որոշ բարեփոխումներին, կրթության մատչելիությունը և որակը շարունակում են թերանալ՝ հատկապես մարզերում և սոցիալապես անապահով ընտանիքներում։ Բարձրագույն կրթությունը դարձել է բազմաթիվ ընտանիքների համար ֆինանսապես անիրականանալի, իսկ միջին մասնագիտական կրթությունը հաճախ չի ապահովում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Առողջապահական համակարգի ծառայությունների մատչելիության խնդիրը ևս շատ լուրջ է. պետական ապահովագրության համակարգի թերությունների պատճառով բնակչության մեծ մասը հարկադրված է բարձր գին վճարել բժշկական ծառայությունների համար, ինչը աղքատության դեպքում դառնում է անհնարին։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության մասին էլ անընդհատ խոսվում է, սակայն գործնական քայլեր չկան դրա ներդրման ուղղությամբ։ Միակ նորությունն այն է, որ եկող տարվանից թոշակառուները կընդգրկվեն այդ ծրագրում, ու նրանց համար կվճարի պետությունը: Արդյունքում, մարդիկ, շատ հաճախ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների բարձր գների հանգամանքը, բժշկական ծառայություններից օգտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։

Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։

Աղքատության խնդրի խորքային վերլուծությունը չի կարող շրջանցել նաև հասարակական արժեքների և մշակույթի հարցը։ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, աղքատության հանդեպ հարաբերական հանդուրժողականությունը, սոցիալական արդարության ընկալման թերությունները և քաղաքացիական պասիվությունը նպաստում են խնդրի պահպանմանը։

Բազմաթիվ մարդիկ հուսահատված են՝ չտեսնելով զարգացման և բարօրության հասնելու իրական ուղիներ, ինչի հետևանքով հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Հայաստանից շարունակում են արտագաղթել հազարավոր մարդիկ, անբավարար պայմանների արդյունքում տեղի է ունենում նաև ուղեղների արտահոսք, իսկ այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացման վրա և խորացնում է սոցիալական ճգնաժամը։

Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։

Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։

Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։

Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։

Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։

Այսպիսով, աղքատության հաղթահարումը Հայաստանում պահանջում է ոչ թե մեկ միջոցառում կամ ծրագիր, այլ համակարգային, համակողմանի և հետևողական քաղաքականություն, որտեղ տնտեսական զարգացումը, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և պետական պատասխանատվությունը միահյուսվում են մեկ ռազմավարության մեջ՝ ուղղված մարդու արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց ԱՄՆ 14 նահանգում արտակարգ դրություն է սահմանվել` ձնաբքի հավանականության պատճառով Գորիսի տարածաշրջանում՝ Լծեն-Տաթև, Շինուհայր-Հարժիս, ուժգին քամի է և բուք Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել. նա տիտղոսի համար պայքшրելու հնարավորություն ուներ․ UFC-ի նախագահը պատասխանել է Ծառուկյանին Աֆրիկայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 159 մարդ Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը Փաշինյանը մասնակցել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման արարողությանը Իշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Տավուշում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Զելենսկին բացահայտել է, թե ինչ է քննարկվել Աբու Դաբիում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են նաև երկու հայկական եկեղեցիներ. Արաղչի Ձյուն կգա․ ի՞նչ եղանակ սպասել հունվարի 24-28-ը Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԹթուջուր-Նավուր, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Կարևոր է, որ վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք. Տեր Արտաշես ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում է «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել է Նարեկ Սամսոնյանի հետհացադուլային թերապիան․ բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը․ փաստաբան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Վարդենյաց լեռնանցքում ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները տեխնիկայի միջոցով հանում են ձյան մեջ արգելափակված մեքենաները (տեսանյութ) Թրամփը չեղյալ է հայտարարել Կանադայի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը Որքան մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երեք ամսով Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհերի թիվը ԱՄՆ-ն և ԵՄ-ն հույս ունեն ներգրավել 800 միլիարդ դոլար Ուկրաինայի վերակառուցմանը նպաստելու համար Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ 9 բալանոց խցանում է (լուսանկար) Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ կա վիրավոր Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովՎթար՝ Երևանում, բախվել են Երևան-Մասիս երթուղու ավտոբուս ու շտապօգնության մեքենա, վիրավորներ կան Իրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ «Opel»-ն Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըՈղբերգական ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհինԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանԳազայի պատերազմի մասին «Հինդ Ռաջաբի ձայնը» ֆիլմը առաջադրվել է «Օսկար»-ի Մարդկանց միայն 98%-ն է կարողանում այստեղ գտնել 3 տարբերություն. փորձիր ինքդ20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասը տարեկան դպրոցական աղջիկը թաղվել է ձնաբքի մեջ. ի՞նչ է հայտնիԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ ԿարապետյանԱռևտրի կենտրոնում 24-ամյա տղամարդ են սպանել«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՈւկրաինայի ԶՈւ-ն պետք է լքի Դոնբասը. սա շատ կարևոր պայման է կարգավորման համար. Պեսկով