Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավագույն ուսանողներն արժանացան անվանական կրթաթոշակների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության 18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների արժանացան լավագույն առաջադիմության համար: Կրթաթոշակները փետրվարի 10-ին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այս մրցույթը տարբեր ձևերով իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Ամեն մի բուհ իր չափանիշներով է ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսամն գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` այս տարվա արդյունքները ցույց են տալու երկրին, հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները: «Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,-շեշտեց նա:

Մրցանակները հանձնելիս նախարարը շնորհավորեց ուսանողներին և մաղթեց նոր հաջողություններ:

2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:

Նախարարը կատակեց` կրթաթոշակները պետք է օգտագործել ոչ միայն կրթական նպատակներով: «Հուսամ, մի փոքր մասնաբաժին կհանեք` ընկերների հետ նշելու ձեր հաջողությունը: Փորձեցեք համադրել, կարծում եմ, կհերիքի»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ նմանատիպ մրցույթները գիտելիքի քարոզչության նպատակ ունեն:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անուշ Բեժանյանը կրթաթոշակի է արժանացել հումանիտար գիտությունների ոլորտում:

«Համալսարանում նախապես եղել է մրցանակաբաշխություն, ընտրվել եմ լավագույն ուսանող, այնուհետև փաստաթղթերն ուղարկել եմ հանրապետական մրցույթին: Ի զարմանս և հուրախություն ինձ` դարձել եմ լավագույնը: Չէի ակնկալում»,-հավելեց նա:

Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթն իրականացվում է 2013-ից: Մրցույթի բուն նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

Մրցույթն իրականացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ, հայագիտություն: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: 

CL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք